▶
Ինչպե՞ս կարող է բյուջեն դառնալ հավասարության գործիք
Գենդերազգայուն բյուջեները արդեն գործում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխելով համայնքների առօրյան։
🌙 Մի շարք երկրներում, օրինակ, գործում է գիշերային ժամերին միայն կանանց համար նախատեսված հասարակական տրանսպորտ։
🚌 Կանանց անվտանգ տեղաշարժը օրվա ցանկացած ժամի բացում է աշխատանքի, կրթության և զարգացման հնարավորություններ նրանց համար:
Երբ համայնքային ծախսերը հաշվի են առնում նաև կանանց կարիքները, մեծանում է նրանց մասնակցությունը տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Իսկ դա նշանակում է՝ ավելի ուժեղ համայնք և ավելի կայուն զարգացում։
💶 Համայնքները զարգանում են, երբ բյուջեն արտահայտում է բոլորի կարիքները։
