▶
Ի՞նչ է գենդերազգայուն բյուջետավարումը
Իրավունքների համար պայքարը պահանջում է տեսանելի քայլեր և արդարացի ներդրումներ մեր բոլորի ապագայում։ Այս տարի ՄԱԿ-ի կողմից սահմանված թեման է՝ «Ներդրում կատարե՛ք հանուն կանանց. արագացրե՛ք առաջընթացը»։
❓Իսկ ինչպե՞ս է այդ ներդրումն արտահայտվում գործնականում։
✅Ամենաարդյունավետ գործիքներից մեկը գենդերազգայուն բյուջետավարումն է։
Սա նշանակում է, որ համայնքային միջոցները բաշխելիս մենք հաշվի ենք առնում բոլորի կարիքները՝ ստեղծելով ավելի արդար և ներառական միջավայր։
Ներդրում կատարելով կանանց հզորացման մեջ՝ մենք արագացնում ենք ողջ հասարակության առաջընթացը։
