ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը նշեց Հայաստանում իր գործունեության 30 ամյակը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը նշեց Հայաստանում իր գործունեության 30 ամյակը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը նշեց Հայաստանում իր գործունեության 30 ամյակը։ ՀՀ Նախագահ, Ն․Գ․ պարոն Վահագն Խաչատուրյանը միջոցառման պատվավոր հյուրն էր և հանդես եկավ հիմնական ելույթով։ Նա կարևորեց ՄԱԶԾ-ի և Հայաստանի պետական կառույցների միջև համագործակցության նշանակությունը, ինչպես նաև կողմերի մեկտեղված հանձնառությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն ուղղված երկրի զարգացման առաջնահերթությունների աջակցությանը։ Միջոցառումը հնարավորություն ընձեռեց անդրադառնալու ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության երեք տասնամյակների արդյունավետ համագործակցությանը՝ խթանելու Հայաստանում կայուն և ժողովրդավարական զարգացումը, և ներառական տնտեսական աճը։ «Մեր արդյունքները կայուն են շնորհիվ վստահության, ընդհանուր արժեքների և ազգային պատկանելիության վրա հիմնված մեր գործընկերության։ Հայաստանի կառավարությունն անվերապահ առաջնորդություն է ցուցաբերում ժողովրդավարական ինստիտուտների բարելավման, սոցիալական ներառականության խթանման և կլիմայական գործողությունների արագացման գործում։ ՄԱԶԾ ն հպարտ է, որ այս ճանապարհին կանգնած է Հայաստանի կողքին», — ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչուհի տկն․ Նաթիա Նացվլիշվիլին։ Նա խորին շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, գործընկերներին, քաղաքացիական հասարակությանը և ՄԱԶԾ աշտատակիցներին՝ նախկին և ներկա, և վերահաստատեց, որ ՄԱԶԾ ն լիարժեքորեն հանձնառու է շարունակել կանգնել հայ ժողովրդի կողքին՝ անելով առավելագույնը, ինչպես դա եղել է վերջին երեք տասնամյակների ընթացքում։ Հոբելյանական միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ՄԱԿ-ի երկրի թիմին, ինչպես նաև ազգային և միջազգային տարբեր գործընկերների։ *** UNDP in Armenia marked the 30th anniversary of its presence in Armenia On 26 January, UNDP in Armenia marked a significant milestone, celebrating the 30th anniversary of its presence in the country. H.E. Mr. Vahagn Khachaturyan, President of the Republic of Armenia, has been invited as Guest of Honor and he delivered a keynote address. His participation underscored the importance of the collaboration between UNDP and the state institutions of Armenia, and the shared commitment to continuing this work in support of the country’s development priorities. The occasion offered an opportunity to reflect on three decades of close partnership between UNDP and the Government of Armenia - years marked by joint efforts to advance sustainable development, democratic transition, and inclusive economic growth. “Our results endure due to our partnership rooted in trust, shared values, and strong national ownership. The Government of Armenia has shown consistent leadership in strengthening democratic institutions, advancing social inclusion, and accelerating climate action. UNDP is proud to have stood alongside Armenia throughout each chapter of this journey,” said Ms. Natia Natsvlishvili, UNDP Resident Representative in Armenia. She extended her deepest appreciation to the Government of Armenia, partners, civil society, and the dedicated UNDP team — past and present, and reiterated that UNDP remains fully committed to standing with the Armenian people to go the extra mile, as we have done for the past three decades. The anniversary event brought together members of the Government of Armenia, the diplomatic corps, the UN Country Team, and various national and international partners.